PROJE // ՆԱԽԱԳԻԾ

Proje Hakkında

Hayli zaman önce Ermenilerin kadim ve tarihi kenti Ani’yi ziyaret etmiştim. Ermenistan bir adım ötedeydi, dokunabilecek kadar yakın. Arada sınır boyunca akan ırmağı aşmak için köprüler gerekiyordu. Ancak, öncelikle Türkiye ve Ermenistan topraklarındaki dikenli telleri ve nöbetçi kulübelerini aşabilmek gerekiyordu. Aynı gökyüzünün altında yaşayan gençler sınırları yıkarak bunu başarabilecekler miydi? Bu umutlarımla başladı proje…

“Aynı Gökyüzünün Altında” adlı projemde ‘diplomatik ilişkisi olmayan, sınırları ve idari-ticari düzeyde her türlü ilişkisi askıda olan iki devletin (Türkiye-Ermenistan) 15-35 yaş aralığındaki gençlerinden “kendi geleceklerinin tasavvurlarından ortak bir geleceğin hayalini kurabilirler mi?” sorusunun yanıtını aradım. Türkiye ve Ermenistan’dan toplam 81 gence “Kendin için nasıl bir gelecek ve nasıl bir Dünya’da?” sorularını sorarak video ve/veya ses kaydına yanıtlar aldım.

Ayrıca, bu deneysel projede yer alan ve birbirlerini tanımayan iki ülke gençlerinden karşılıklı mektup yazmalarını istedim ve bu mektuplarla birlikte teslim edilmek üzere birer portre fotoğraflarını çektim. Bu mektupları ve fotoğrafları karşılıklı olarak gençlere teslim ettim. Gerek geleneksel yöntemleri ve gerekse sosyal medya aygıtlarını kullanarak gençler arasında bir köprü kurmaya çalıştım. Şimdi katılımcı gençlerin pek çoğu sosyal medya üzerinden ilişkilerini sürdürmekteler.

Türkiye’de Hrant Dink Vakfı ve Ermenistan’da Sanat Komünü – Sanat ve Kültürel Çalışmalar Laboratuvarı ve Avrupa Birliği Sivil Düşün Programı tarafından desteklenen projeye, Erivan İnsan Hakları Evi, Gümrü Gençlik Girişimi Merkezi, Erivan Kafkas Araştırmaları ve Kaynakları Merkezi, Erivan Devlet Tiyatro ve Sinematografi Enstitüsü, Mkhitar Sebastatsi Eğitim Kampüsü katkıda bulundular.

2017 yılından başlayarak bugüne kadar projeyi birlikte götürdüğümüz ve bir gönüllü gibi katkı veren Değerli Kardeşim Gevorg Galtakyan’a, bana desteklerini esirgemeyen Sn. Alex Fendekyan’a, Sn. Duru Örs’e, Sn. Elen Kokchyan’a, Sn. Emine Karataş’a, Sn. Okan Doğan’a, Sn. Susanna Gyulamiryan’a ve Erivan’da bulunduğumuz süreçte projem için yoğun çaba harcayan, heyecanımı paylaşan Fransız sanatçı arkadaşım Iga Vandenhove’a, bu kitapta yazılarıyla değerli katkılarını sunarak destek olan aydınlık yüzlü bilim – sanat insanlarına, projede katılımcı olarak yer alan tüm gençlere, isimlerine burada yer veremediğim beni yüreklendiren pek çok destekçiye teşekkür ederim.

Tahir Ün

Ծրագրի վերաբերյալ

Բավական ժամանակ առաջ հայերի՝ հինավուրց և պատմական Անի քաղաքն եմ այցելել: Հայաստանը մի քայլ այն կողմ էր, այնքան մոտ, որ կարելի էր դիպչել: Մեջտեղում, սահմանի երկայնքով հոսող գետն անցնելու համար կամուրջներ էին անհրաժեշտ, բայց նախևառաջ անհրաժեշտ էր անցնել Թուրքիայի և Հայաստանի տարածքներում գտնվող փշալարերը և պահակային աշտարակները: Կարո՞ղ են, արդյոք, միևնույն երկնքի տակ ապրող երիտասարդները սահմանները կոտրելով սա հաղթահարել: Այս հույսերովս սկսեց ծրագիրը…

«Միևնույն երկնքի տակ» անունը կրող ծրագրիս շրջանակներում «դիվանագիտական հարաբերություններ չունեցող», սահմանները և վարչական-տնտեսական ամեն տեսակի հարաբերությունները առկախված վիճակում գտնվող երկու պետության (Թուրքիա-Հայաստան) 15-35 տարեկան երիտասարդների շրջանում փնտրել եմ այն հարցի պատասխանը, թե «կարող են արդյո՞ք իրենց ապագայի տեսլականի մեջ ընդհանուր ապագայի երազանք կերտել»: Թուրքիայից և Հայաստանից ընդհանուր առմամբ 81 երիտասարդի «Քեզ համար ինչպիսի՞ ապագա և ինչպիսի՞ աշխարհ [ես ցանկանում]» հարցերն եմ տվել և պատասխանները գրանցել տեսագրության/ձայնագրության միջոցով:

Այդ թվում, ծրագրին մասնակցած և իրար չճանաչող երկու երկրների երիտասարդներից ցանկացել եմ, որ փոխադարձ նամակներ գրեն, և այդ նամակների հետ միասին հանձնելու համար մեկական դիմանկար եմ լուսանկարել: Այս նամակները և լուսանկարները փոխադարձաբար հանձնել եմ երիտասարդներին: Թե՛ ավանդական միջոցներով, թե՛ սոցիալական ցանցերի հնարավորություններն օգտագործելով աշխատել եմ երիտասարդների միջև կամուրջ ստեղծել: Այժմ մասնակից երիտասարդներից շատերը սոցիալական ցանցերի միջոցով շարունակում են շփումները:

Ծրագրին աջակցել են Թուրքիայում Հրանտ Դինքի Հիմնադրամը և Հայաստանում Արվեստի կոմունան՝ Արվեստի և մշակույթի ուսումնասիրության լաբորատորիան և Եվրոպական Միության Մտածի՛ր քաղաքացիական ծրագիրը: Ծրագրի համար իրենց ներդրումն են ունեցել Երևանի Մարդու իրավունքների տունը, Գյումրիի Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը, Երևանի Կինոյի և Թատրոնի Պետական Ինստիտուտը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը:

Շատ շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի եղբայր Գևորգ Գալտակյանին, ում հետ միասին ենք տարել ծրագիրը մինչ օրս, և ով կամավորի պես ներդրում է կատարել, իր ջանքերը չխնայած հարգելի Ալեքս Ֆընդըքյանին,  հարգելի Դուրու Օրսին, հարգելի Էլեն Կոկչյանին, հարգելի Էմինե Քարաթաշին, հարգելի Օքան Դողանին, հարգելի Սուսաննա Գյուլամիրյանին և Երևանում գտնվելու ընթացքում ծրագրիս համար շատ ջանք գործադրած, իր ոգևորությունը կիսած ֆրանսիացի արվեստագետ ընկերոջս՝ Իգա Վանդենհովին, այս գրքումս իրենց գրառումներով արժեքավոր ներդրում կատարած լուսերես գիտության, արվեստի մարդկանց, ծրագրին մասնակցած բոլոր երիտասարդներին և ինձ սիրտ տված բազմաթիվ աջակիցներիս, ում անունները այստեղ չեմ նշել:

Թահիր Ուն